Juno արբանյակը Յուպիտեր մոլորակի վրա «մարգարիտ» փոթորիկ է լուսանկարել
15-12-2016 16:01:44 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՆԱՍԱ-ի Juno արբանյակը ֆիքսել է Յուպիտեր մոլորակին մոտեցող փոթրիկը, որն իր տեսքով և գույներով շատ նման է մարգարիտի:
Ria-ի փոխանցմամբ, սա արբանյակի արդեն 3-րդ մոտեցումն է Յուպիտերին, որը գտնվում է մոլորակի ամպերի վերին շերտից 4000 կմ հեռավորության վրա:
Կիրակի օրը կատարված մոտեցման ժամանակ էլ արբանյակին հաջողվել է լուսանկարել Յուպիտերի 7 հայտնի «մարգարիտներից» մեկը, որն արվել է JunoCam տեսախցիկի միջոցով:
Տեղեկացվում է, որ 1986 թվականին հայտնաբերված փոթորիկները բավականին ահռելի չափերի են հասնում և շատ մեծ վտանգ են ներկայացնում Երկիր մոլորակի համար: