Սիրիայի կառավարությունը ներում կշնորհի ընդդիմության զինված անդամներին. Ասադ


Սիրիայի կառավարությունը ներում կշնորհի ընդդիմության զինված անդամներին. Ասադ

  • 09-01-2017 14:03:47   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական ընդդիմության զինյալները կկարողանան օգտվել համաներման իրավունքից, որը կշնորհի երկրի ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
 
Աղբյուրի հաղորդմամբ, նախագահը խոստացել է ներում շնորհել բոլոր այն զինյալներին, ովքեր կհամաձայնեն իրենց զենքերը վայր դնել և հանձնվել:
«Նրանց ընդհամենը մեկ տարբերակ է մնացել բնականոն կյանքին վերադառնալու համար. պետք է պարզապես զենքը վայր դնել և հանձնվել կառավարությանը, որը նրանց ներում կշնորհի», - ասվում է Ասադի հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play