Իրաքում ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 40-ից ավելի զինյալ


Իրաքում ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 40-ից ավելի զինյալ

  • 09-01-2017 16:36:03   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 45 զինյալ է ոչնչացվել Իրաքի հյուսիսում իրաքյան ռազմաօդային ուժերի և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կողմից հասցված ավիահարվածների արդյունքում:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է "Ас-Сумария" հեռուստաալիքը: 
Վերջինիս տեղեկություններով` 25 ահաբեկիչներ ոչնչացվել են Մոսուլի մի քանի շրջաններում, ևս 20-ը` Թալլ Աֆար քաղաքի մոտակայքում: Բացի այդ, ոչնչացվել են նաև ահաբեկիչներին պատկանող պայթուցիկ նյութեր և ականանետեր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play