Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել


Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել

  • 30-04-2011 15:42:14   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել: Ադրբեջանի դրսեւորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը: Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը: ՀՀ ԱԳՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play