Կարեն Նազարյանի հանդիպումը ՄԹ ԱԳՀՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի հետ


Կարեն Նազարյանի հանդիպումը ՄԹ ԱԳՀՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի հետ

  • 03-02-2017 19:11:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 2-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Սարա Սուինֆորդին, ում ուղեկցում էր ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
 
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Կարևորվեց Հայաստանի և ՄԹ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
 
Փոխնախարարը հյուրին ներկայացրեց ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ոլորտային համագործակցության ուղղությունները: Բրիտանական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play