ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում <br />


ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում

  • 30-04-2011 15:39:22   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին եւ ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաեւ հետագայում: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական