ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում
30-04-2011 15:39:22 | Հայաստան | Քաղաքական
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին եւ ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաեւ հետագայում:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ