Քննություն է տարվում` պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան հանգամանքները. փոքրիկը պոլիէթիլենային տոպրակով փաթաթված չի եղել


Քննություն է տարվում` պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան հանգամանքները. փոքրիկը պոլիէթիլենային տոպրակով փաթաթված չի եղել

  • 15-02-2017 19:24:51   | Շիրակի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները:
 
2017թ. փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ  այն , որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է  տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետևանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային: 
 
Նորածինը եղել է նրա 4-րդ երեխան՝ իգական սեռի:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:  Բացատրություններ են վերցվել կնոջից, սկեսուրից, ամուսնուց, բուժաշխատողներից։
 
Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ որոշ մանրամասներ ենք հրապարակում դեպքի հանգամանքների վերաբերյալ։
 
Նախնական տվյալներով՝ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե  թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ  իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն։
 
Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի վրա ընկած: Պարզաբանում ենք, որ երեխան «պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված» չի եղել։
 
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջ բացատրություններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play