ՄԱԿ-ում քննադատել են Թրամփի միգրացիոն նոր հրամանագիրը


ՄԱԿ-ում քննադատել են Թրամփի միգրացիոն նոր հրամանագիրը

  • 07-03-2017 12:59:00   | ԱՄՆ  |  Հասարակություն

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի` փախստականների վերաբնակեցմանը վերոբերող նոր հրամանագրի վերաբերյալ:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Համաշխարհային կազմակերպության լրատվական կենտրոնը: 
«Փախստականները դրանք մարդիկ են, որոնք ստիպված են փրկվել պատերազմներից ու հետապնդումներից: Նրանք հուսահատված կարիք ունեն պաշտպանության և օգնության»,- ասել է Գրանդին: 
Նրա խոսքերով` Թրամփի նոր որոշումը թեկուզ ժամանակավոր միայն խորացնելու է փախստականների տառապանքները: 
Ֆ. Գրանդին նշել է, որ ԱՄՆ-ն միշտ օրինակ է ծառայել ուրիշների համար` օգնելով փախստականներին այլ երկրներում և իրենց երկիր ընդունելով նրանց, ովքեր անվտանգություն են փնտրում: 
ՄԱԿ-ի հանձնակատարն ընդգծել է, որ այսօր երբ ստիպողաբար տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, մարդասիրության նման օրինակը շատ անհրաժեշտ է: 
Նշվում է, որ մարտի 6-ին Թրամփը ստորագրել է միգրացիոն հրամանագրի նոր տարբերակ, որի համաձայն` ԱՄՆ մուտքը 90 օրով կարգելվի վեց մահմեդական երկրների` Սուդան, Սիրիա, Իրան, Լիբիա, Սոմալի, Եմենի, քաղաքացիներին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play