ՀՀ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանում տեղի է ունեցել մարտեր առանց կանոնների (MMA) պրոֆեսիոնալ մրցումներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզիկ Արմեն Հայրապետյանն ասել է, որ պրոֆեսիոնալ մրցումներին 57 կգ քաշային կարգում Արցախից ինքն է մասնակցել. 20 վրկ-ում կատարելով ձեռքի կոտրող սպորտային հնարք՝ հաղթել է մրցակցին՝ գրավելով պատվավոր առաջին տեղը:
«Հպարտ եմ, որ արժանացել եմ ոսկե մեդալի և պատվոգրի: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Չինաստանում կայանալիք մարտեր առանց կանոնների (MMA) աշխարհի առաջնությանը»,- ասել է Ա. Հայրապետյանը: