www.aravot.am-տարածած լուրը` ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության Թալինի բաժնի պետի իբր միջամտության մասին, չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է:
Ոստիկանությունը գործում և ընտրություններին առնչվում է բացառապես օրենքով իրենվերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված ու անփաստարկ տեղեկատվության հրապարակումից ևհանրությանը թյուրիմացության մեջ գցելու մերժելի գործելակերպից: