2009թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեի<br /> եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ<br />


2009թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեի
եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ

  • 02-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 494,5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 77,7%-ը եւ 81,4%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 46,2%-ով, ծախսերի գծով` 55,2%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14%-ով կամ 67,8 մլրդ դրամով: Մասնավորապես` 18,8%-ով (74,7 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը եւ 8%-ով պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2,8 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 1,2 մլրդ դրամով (1,8%-ով) եւ 5,9 մլրդ դրամով (33,1%-ով): Պետական բյուջեի եկամուտների 77,8%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15,8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,7%-ը` այլ եկամուտների, 0,7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 11,1 մլրդ դրամ` նախորդ տարվա 10,5 մլրդ դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play