Էրդողանը խոստացել է երկրում բարձրացնել մահապատժի վերականգնման հարցը


Էրդողանը խոստացել է երկրում բարձրացնել մահապատժի վերականգնման հարցը

  • 17-04-2017 15:13:46   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը խոստացել է բարձրացնել մահապատժի վերականգնման հարցը և հայտարարել, որ պատրաստ է այդ հարցով հանրաքվե անցկացնել: Interfax-ի փոխանցմամբ` թուրք առաջնորդն այդ մասին ասել է` հանդես գալով հանրության առջև, որը հավաքվել էր Ստամբուլի իր նստավայրի առջև: 
Նա նաև դատապարտել էր ընդդիմությանը, որը «արժեզրկում» է հանրաքվեի արդյունքները, և հայտարարել, որ ընդդիմության բոլոր ջանքերն ապարդյուն են: Միևնույն ժամանակ, ավելի վաղ, նա շնորհակալություն էր հայտնել բոլորից, ովքեր մասնակցել են քվեարկությանը և այն անվանել «պատմական որոշում»: 
Նշվում է, որ Թուրքիայում մահապատիժը վերացվել է 2002 թվականին այն բանի համար, որպեսզի երկիրը համապատասխանի Եվրոպական միություն մտնելու չափանիշներին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play