Գերմանիայի կանցլերն ու արտգործնախարարը կոչ են արել Էրդողանին կանխել հասարակության պառակտումը


Գերմանիայի կանցլերն ու արտգործնախարարը կոչ են արել Էրդողանին կանխել հասարակության պառակտումը

  • 17-04-2017 16:21:44   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ են արել թուրքական իշխանություններին կանխել հասարակության պառակտումը սահմանադրական փոփոխություններից հետո: tass-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն այսօր է հրապարակվել: 
Նրանք նաև քննադատություն են հնչեցրել ուղղված երկրում անցկացված բարեփոխումների հասցեին և կոչ արել միջազգային կազմակերպություններին հասնել նրան, որպեսզի Անկարան հարգի ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունը: 
«Անցկացված հանրաքվեն ցույց տվեց, թե որքան պառակտված է թուրքական հասարակությունը; Դրա միակ պատասխանատուն այդ երկրի իշխանություններն են և անձամբ նախագահ Էրդողանը»,- ասել են նրանք` ակնկալելով, որ Թուրքիայի կառավարությունը կոշտ քարոզարշավից հետո կձգտի երկխոսության մեջ մտնել երկրի բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ: 
Գերմանիայի կանցլերը և արտգործնախարարը նաև ընդգծել են, որ Բեռլինը` ի գիտություն է ընդունում քվեարկության արդյունքները և  հարգում է թուրք քաղաքացիների` սեփական սահմանադրական կարգը որոշելու իրավունքը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play