Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ


Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ

  • 18-04-2017 11:47:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ,ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց):
 
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play