Թրամփի և Էրդողանի կարծիքով՝ Ասադը պետք է պատասխան տա Իդլիբում քիմիական հարձակման համար


Թրամփի և Էրդողանի կարծիքով՝ Ասադը պետք է պատասխան տա Իդլիբում քիմիական հարձակման համար

  • 18-04-2017 12:55:25   |   |  Հասարակություն

 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին կապված Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման դեպքի հետ։ gazeta-ի փոխանցմամբ՝  հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան՝  ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։ 
Նրանք նաև քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայաքարի հարցեր և համատեղ համագործակցությունը բոլոր այն խմբերի դեմ, որոնք ահաբեկչության միջոցով փորձում են հասնել իրենց նպատակների իրականացման։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play