Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Yandex-ի և Uber-ի հիման վրա ստեղծվող նոր ընկերությունը


Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Yandex-ի և Uber-ի հիման վրա ստեղծվող նոր ընկերությունը

  • 13-07-2017 15:02:50   | Հայաստան  |  Տնտեսություն

«Yandex» ինտերնետ ընկերությունն ու «Uber» տաքսին համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի ու հարևան երկրների տարածքում (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ադրբեջան) օնլայն-պատվերների բիզնեսի միավորման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են «Yandex»-ի լրատվական ծառայությունից, գործընկերները ստեղծում են նոր ընկերություն, որը վերոնշյալ երկրներում կզբաղվի նաև ուտելիքի առաքման UberEats ծառայությամբ:
 
«Uber»-ը համատեղ ընկերության մեջ կներդրի 225 մլն դոլար, «Yandex»-ը` 100 մլն դոլար: Նոր ընկերության ընդհանուր արժեքը կկազմի 3,725 մլրդ դոլար:
 
Գործարքի իրականացումը նախատեսված է մինչև 2017թ. ավարտը: Դրանից հետո ընկերության 59,3% կպատկանի «Yandex»-ին, 36,6 %-ը «Uber»-ին, իսկ 4,1%-ն` աշխատակիցներին:
 
Ընկերությունը կղեկավարի «Yandex.Taxi»-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play