Ս. Ռախմանինովի անվան մրցույթի հաղթող է դարձել Էդուարդ<br /> Ղազարյանը<br />


Ս. Ռախմանինովի անվան մրցույթի հաղթող է դարձել Էդուարդ
Ղազարյանը

  • 18-11-2009 15:30:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սերգեյ Ռախմանինովի անվան վոկալիստների մրցույթում լավագույնն է ճանաչվել կրասնոդարցի Էդուարդ Ղազարյանը: Նա հաղթանակ է տարել Դոնի Ռոստովում անցկացվող մրցույթում: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Ռուսաստանի տարբեր մարզերից ութսուն հավակնորդներ կատարել են դասական մի քանի ստեղծագործություններից կազմված ծրագիր: Ժյուրին միահամուռ առաջին տեղը շնորհել է Կուբանի արվեստի եւ մշակույթի պետական համալսարանի շրջանավարտ, «Պրեմիերա» ստեղծագործական միավորման Երաժշտական թատրոնի մենակատար Էդուարդ Ղազարյանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play