Անելիք Բանկը շարունակում է ցուցանիշների կայուն աճ արձանագրել


Անելիք Բանկը շարունակում է ցուցանիշների կայուն աճ արձանագրել

  • 04-08-2017 18:30:21   | Հայաստան  |  Տնտեսություն

Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է  առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։ 
2016 թվականի տարեվերջի համեմատ 2017թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով Բանկի ակտիվներն աճել են ավելի քան 9%-ով (282.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 308.0 մլրդ. ՀՀ դրամ), պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում: 
Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին՝ ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183.2 մլրդ. ՀՀ դրամ: 
 
 «Կցանկանայի շեշտել, որ բանկի մեծագույն նվաճումներից է այն, որ Բանկն արդեն իսկ ներառված է Բանկային համակարգի առաջատար հնգյակում նաև իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ. ՀՀ դրամ ։ Ակնկալում ենք նաև, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։ Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման և որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաև նրանով, որ Անելիք Բանկը ստացավ Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը՝ B2 վարկանիշ, կայուն կանխատեսմամբ»,- նշեց Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:
Առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.anelik.am հասցեով կամ 010 59 33 33 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play