Չեռնոգորիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել.ՏԱՍՍ (տեսանյութ)
09-08-2017 12:27:03 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի կենտրոնում հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել՝ Քրիստոսի Հարության եկեղեցու մոտ։ Այդ մասին հայտնել է այսօր ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի RTCG պետական հեռուստաընկերությանը։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 3-ին՝ երկրի գլխավոր ուղղափառ եկեղեցու մոտակայքում գտնվող գրասենյակային շենքում։
Տուժածներ չկան, սակայն վնաս է հասցվել հարևան շինություններին, վնասվել են նաև մի քանի մեքենաներ։
Պայթյունի ձայնը լսվել է քաղաքի բոլոր հատվածներում և վախեցրել ծայրամասային թաղամասերում ապրող բնակիչներին։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Տարվում է հետաքննություն