Իրանը թւով 9 ֆիլմ է ներկայացրել ԱՍԻԱ ՓԱՍԻՖԻԿ Կինոփառատօնին


Իրանը թւով 9 ֆիլմ է ներկայացրել ԱՍԻԱ ՓԱՍԻՖԻԿ Կինոփառատօնին

  • 21-08-2017 15:29:15   | Իրան  |  Մշակույթ

 
«ԱԼԻՔ» - ԱՍԻԱ-ՓԱՍԻՖԻԿ կինոփառատօնի  11-րդ շրջանին ներկայ է լինելու նաեւ Իրանի կինօն` 9 ֆիլմերով:
 
Մասնակցութեան յայտ ներկայացրած ֆիլմերի ցուցակում Իրանը ներկայ է լինելու 9 ֆիլմերով, 6-ը` գեղարւեստական ֆիլմերի, երկուսը` մանկական բաժնի, 9-րդը  անիմացիոն ֆիլմերի մրցոյթներում:
 
Գեղարւեստական ֆիլմերի ցուցակում յատուկ ուշադրութեան է արժանացել Իրան-Հայաստան առաջին համատեղ արտադրութիւնը համարւող` Անահիտ Աբադի ՙԵւա՚-ն: Այս մասին է հաղորդում ՙՍինեմա-սինեմա՚ համացանցային պարբերականը, վկայակոչելով ՙԻրանի կինոյի տան՚ հրապարակումները: 
Պարբերականը յաւելել է նաեւ, որ Իրանից յայտագրւած գեղարւեստական ֆիլմերի ցուցակում աչքի են ընկնում «Եւա»-ն (Անահիտ Աբադ), «Վիլլայիհա» (Մոնիր Ղէյդի), «Ռագէ խաբ-(քներակ)» (Համիդ Նեմաթօլլահ) ֆիլմերը:
Հեղինակաւոր ԱՍԻԱ ՓԱՍԻՖԻԿ կինոփառատօնի 11-րդ շրջանի մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ սեպտեմբեր ամսւայ երկրորդ կէսին` Աւստրալիայի Բրիսբեն քաղաքում:
Յիշեցնենք, որ այս փառատօնի 10-րդ շրջանին մասնակցած իրանական ֆիլմերից Մեհրդադ Օսքուիի «Լուսաբացեան երազանքներ» փաստավաւերագրական ֆիլմը տուն բերեց համապատասխան գլխաւոր մրցանակը, իսկ Մանուչեհր Մոհամմադին արժանացաւ լաւագոյն պրոդիւսերի մրցանակի: Իրանական կինոյի ներկայացուցիչներից երեքին յաջողւեց յայտնւել լաւագոյն ֆիլմերի անւանակարգերում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play