Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում.Կարեն Միրզոյան


Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում.Կարեն Միրզոյան

  • 24-08-2017 18:42:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Արցախի հանրային հեռուստատեսությանը
 
Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։
 
Պատասխան․ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։
 
Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև  խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։
2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։
 
Այսօր, նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը։
 
ԱՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play