Վիգեն Սարգսյան.Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կայուն եւ հուսալի գործընկեր


Վիգեն Սարգսյան.Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կայուն եւ հուսալի գործընկեր

  • 18-09-2017 16:48:52   | Հայաստան  |  Քաղաքական

Խոշոր զորամասերում բացվելու են Թումո կենտրոններ եւ զինծառայողները զորակոչվելուց հետո մինիմալ գիտելիքներ կունենան ծրագրավորումից: Այս մասին  սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել» թեմայի քննարկմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
 
«Այն զորամասերում, որտեղ հազարից ավելի ժամկետային զինծառայող կա, բացելու ենք Թումո կենտրոններ, որտեղ զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ համակարգչային գիտելիքներ եւ կունենան ծրագրավորումից գոնե մինիմալ գիտելիքներ՝ հետագայում աշխատելու նպատակով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
 
«Երկրորդ կարեւոր ուղղությունը սպառազինությունն ու առաջնագծի կահավորումն է: Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքների շնորհիվ մեր զինծառայողների համար առավել անվտանգ է: Առաջնագիծը պետք է շարունակել կահավորել, աշխատանքը պետք է լինի կանոնակարգված եւ համակարգված: Ինչ վերաբերում է սպառազինությանը, այստեղ ունենք եւ խորհրդատվության եւ աջակցության կարիք, քանի որ այս ոլորտն արագ զարգանում է եւ անընդհատ կատարելագործվում է: Մեր սփյուռքահայերը կարող են մեզ այս հարցում օգնել առաջին հերթին իրենց կապերով»,- ասաց նա:
 
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ռազմաարդյունաբերական ակադեմիան լուրջ հաջողություններ է գրանցել եւ շատ մոտ է ժամանակը, որ առաջին լուրջ արտադրանքը կարտահանվի արտերկիր: Նախարարի գնահատմամբ, միայն սեփական շուկայի համար արտադրությունը բավարար չէ. «Ունենք հայրենակիցներ, որոնք զենքի շուկայում կապեր ունեն եւ կարող են օգնել մեզ այդ հարցում»:
 
Հաջորդ ուղղությունը, ըստ Վիգեն Սարգսյանի, ռազմական դիվանագիտության զարգացումն է: Նա կրկին հիշեցրեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կայուն եւ հուսալի գործընկեր. «Ռուսաստանի հետ մենք կարողանում ենք ներքին շուկայի գներով պայմանագրեր կնքել: Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, սա չի նշանակում, սակայն, որ մենք այլ կապեր չունենք: Ես այցելել եմ նաեւ Հունաստան, Վրաստան, Իրան»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play