Վերջին 65 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան


Վերջին 65 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան

  • 23-11-2017 17:05:11   | Թուրքիա  |  Քաղաքական

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Հունաստան: 
Tass-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի առաջնորդի այցն այդ երկիր առաջինն է վերջին 65 տարիների ընթացքում: 
 
Նա նաև ընդգծել է, որ այդ այցը կարող է դառնա երկու երկրների միջև համագործակցության կարևոր քայլ: 
 
Միաժամանակ նշվում է, որ Էրդողանը դեռ 2010 թվականին այցելել է Աթենք, երբ զբաղեցնում էր հանրապետության վարչապետի պաշտոնը: 
 
Մինչ օրս Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններում նկատվում է որոշակի լարվածություն՝ կապված Էգեյան ծովի ջրային և այդ շրջանի օդային տարածքներում ունեցած իրավունի, ինչպես նաև Կիպրոսի խնդրի հետ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play