2008 թվականի մարտի 1-ին դեպքերի հետ կապված մեղադրանք է<br /> առաջադրվել 4 ոստիկանի<br />


2008 թվականի մարտի 1-ին դեպքերի հետ կապված մեղադրանք է
առաջադրվել 4 ոստիկանի

  • 28-08-2009 22:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում` շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ կիրառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությամբ պարզվել է նաեւ այն ոստիկանների ինքնությունը, որոնք, ըստ նախաքննությանը ներկայացված տեսագրությունների, 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ են գործադրել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կրկին հանձնարարվել է օպերատիվ-որոնողական մարմիններին` պարզել ոստիկանների կողմից բռնությունների ենթարկված քաղաքացների ինքնությունը եւ ներկայացնել քննությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play