Թուրքիան փախստականների համար ճամբար է կառուցել Աֆրինի մոտակայքում


Թուրքիան փախստականների համար ճամբար է կառուցել Աֆրինի մոտակայքում

  • 23-01-2018 18:20:39   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Սիրիական Աֆրինից ոչ հեռու՝ Աազազ քաղաքում Թուրքիան 500 վրան էխփելու 3 հազար փախստականների համար: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: 
 
««Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգում 700 վրանից բաղկացած 2 ճամբար է կառուցել: Այժմ 500 վրանից բաղկացած ճամբար կկառուցվի Աազազում»,- իր թվիթերյան էջում գրել է Չվուշօղլուն՝ հավելելով, որ փախստականներին կապահովեն սննդամթերքով, հիգիենայի միջոցներով, վառարաններով և վերմակներով:
 
Նրա խոսքերով՝ Թուրքիան հետագայում ևս կշարունակի տարածաշրջանում հումանիտար գործունեություն ծավալել: 
Թուրք նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիան ապաստան է տրամադրել 3,5 մլն սիրիացիների, որոնցից 235 հազարը տեղավորվել են 21 ճամբարներում: 
 
Նշվում է, որ քրդերի և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» գործողություններն Աֆրինում սկսվել են հունվարի 20-ին:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play