Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարել են արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին


Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարել են արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին

  • 06-02-2018 13:30:46   | Ադրբեջան  |  Հասարակություն

 
Դեմոկրատական ուժերի ընդդիմադիր ազգային խորհուրդը որոշում է կայացրել բոյկոտել Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նշյալ կազամակերպության նախագահ Ջամիլ Հասանլին: 
 
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավար Ալի Քերմիլին նույնպես հայտարարել է, որ իրենց կուսակցությունը հրաժարվում է մասնակցել ընտրություններին: Նա բողոքի ակցիաներ է հայտարարել՝  կոչ անելով բոյկոտել առաջիկա ընտրությունները: 
 
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին հրամանագիր էր ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: 
 
Նշենք, որ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանի նախագահի քաղաքական-հասարակական հարցերով օգնական Ալի Հասանովը հաղորդել է, որ ընտրությունների տեղափոխությունը կապված է երկրում նախատեսված միջոցառումների հետ՝ նվիրված ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության ստեղծման 100-ամյակին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն