Փոթորկի պատճառով օլիմպիական Փհենչհանից մարդկանց են տարհանում


Փոթորկի պատճառով օլիմպիական Փհենչհանից մարդկանց են տարհանում

  • 14-02-2018 15:56:56   |   |  Հասարակություն

 
Փհենչհանում՝ օլիմպիական այգում սկսված փոթորկի պատճառով մարդկանց  տարահանում է ընթանում: 
 
korrespondent- ի փոխանցմամբ՝  քամու արագությունը շարունակում է ուժգնանալ, ինչի հետ մեկտեղ հաղորդվում է առաջին տուժածների մասին: 
 
Նաև նշվում է, որ Հարավային Կորեայում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվել է վերջին 20 տարիների ընթացքում ամենացրտաշունչ ձմեռը: 
 
Մարզիկները պաշտպանվում են անոմալ ցրտից՝  օգտագործելով ամենատարբեր մեթոդները: Նրանք կիրառում են հատուկ դեմքի համար նախատեսված կպչուն «տաքացուցիչներ» և փաթաթված են ջերմային հագուստով: 
 
Նշենք, որ Փհենչհանում արդեն որերորդ օրն է, բուք է և սառնամանիք: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play