Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ


Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ

  • 07-03-2018 17:05:24   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։
 
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը,  Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։
 
«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն  է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական 
տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:
 
Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play