Շատ մարդիկ թունավորվում են. հայաստանյան հանքարդյունաբերության աղետալի հետևանքները (տեսանյութ)


Շատ մարդիկ թունավորվում են. հայաստանյան հանքարդյունաբերության աղետալի հետևանքները (տեսանյութ)

  • 22-03-2018 16:05:40   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV




 

«Երևան-Լոս Անջելես» հեռուստակամրջով ուղիղ եթերում «Նոյյան Տապան»-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը: Նրա հետ Ջրային պաշարների համաշխարհային օրվա կապակցությամբ և «Ինչ վիճակում են այն երակները, որոնցից սնվում ենք» թեմայի շուրջ հարցազրույցը ներկայացնում է Հայաստանի գետերից որոշների տագնապալի կամ նույնիսկ աղետալի վիճակը, մասնավորապես այն, թե դրանց ջրերի բաղադրության մեջ ինչ թունավոր նյութեր կան և սահմանային թույլատրելի խտությանն այդ նյութերի ինչպիսի գերազանցումներ են արձանագրվել:

Հաղորդումը հեռարձակվեց ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաև առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդումը վարեց հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play