Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման վտանգը պահպանվում է
22-03-2018 20:54:14 | ԱՄՆ | Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ Սիրիայի իշխանության կործանման նպատակով այդ երկրի կենսական կառույցների դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման վտանգը դեռ պահպանվում է:
«Չնայած Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, Սիրիայի կենսական կառույցների ու պետական շենքերի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման վտանգը դեռ առկա է»,- «Սպուտնիկ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է ՌԴ Պետական Դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը:
Իր հերթին, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ Սերգեյ Ռոդսկոյն ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թևավոր հրթիռներով զինված ռազմանավեր ու զինատեխնիկա է գործուղել Պարսից ծոց, Միջերկրական ծով ու Կարմիր ծով: