«Մայրիկիս փոխանցեք, որ ես նրան սիրում էի». երեխաները Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնից զանգահարել են հարազատներին․tert.am


«Մայրիկիս փոխանցեք, որ ես նրան սիրում էի». երեխաները Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնից զանգահարել են հարազատներին․tert.am

  • 26-03-2018 12:35:05   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ մի խումբ դպրոցականներ արգելափակված են մնացել կինոդահլիճում: Խուճապահար երեխաները սկսել են զանգահարել հարազատներին ու հրաժեշտ տալ նրանց, նշում է kp.ru-ն:

 
«Հրդեհի սկսվելուց հետո կինոթատրոնից ինձ զանգահարեց քրոջս աղջիկը: Նա պատմում էր, որ ամեն ինչ այրվում է, դռները փակ են: Նա ասում էր, որ չի կարողանում շնչել, դուրս գալ: «Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի: Բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի»,-պատմել է կինը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը