Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն


Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն

  • 22-04-2018 22:59:28   | Հայաստան  |  
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն ընդունել է հայտարարություն հայաստանյան իրադարձությունների հետ կապված, որում, մասնավորապես, պահանջում է Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել խաղաղ ցույցեր վերջին ինը օրերիին մասնակցած ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին, նաեւ Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Գրիգորյանին, ովքեր, ինչպես նշված է հայտարարության մեջ, ոչինչ չեն արել, բացի այն, որ կազմակերպել են մարդկանց ազատ հավաքների անցկացումը: 
 
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ իրավիճակը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները զսպվածություն ցուցաբերեն բողոքի ակցիաների դեմ պայքարում՝ երկխոսություն անցկացնելով  բողոքավորների եւ նրանց առաջնորդների հետ՝ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար։
 
Նշվել է նաեւ, որ վերջերս է ստորագրված Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ խաղաղությունը կվերադառնա Երեւանի փողոցներ եւ այլ մարզեր, իսկ երկու կողմերն էլ կաշխատեն մի լուծման ուղղությամբ, որը կհանգեցնի վաղաժամկետ ընտրությունների, որոնք կհաստատեն ընտրված մարմինների ժողովրդավարական օրինականությունը։ 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play