Ես ԱԱԾ-ի առաջ խնդիր չեմ դրել, որ գնացեք, խոշոր բացահայտում արեք, ասել եմ՝ պետք է լինի օրինականություն. Նիկոլ Փաշինյան․tert.am (տեսանյութ)


Ես ԱԱԾ-ի առաջ խնդիր չեմ դրել, որ գնացեք, խոշոր բացահայտում արեք, ասել եմ՝ պետք է լինի օրինականություն. Նիկոլ Փաշինյան․tert.am (տեսանյութ)

  • 09-07-2018 15:58:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



tert.am Առաջին օրից Գլխավոր շտաբից զեկուցել են, որ զինվորներին սնունդ և պարագաների մատակարարման առումով խնդիրներ չկան, և սա նշանակում է, որ հիմա էլ պետք է ապահովեն դրանք: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուղղակի իրագործման հետ է կապված խնդիրը, այս ընթացքում տարբեր տեղեկատվություն ենք ստացել, որ որոշ զորամասերում լավ է, որոշում խնդիրներ են առաջացել կամ քննարկման փուլում են և կադրային լուծում կգտնեն, և այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում աշխատանքը, լուծումներ կգտնեն»,-ասաց նա:

 
Հարցին, թե դժվար էր բաժանվելը որդուց, պատասխանեց, որ այնպես չէ, որ տղային ավելի քիչ է տեսնելու, քան սովորաբար է:
 
Իսկ այն, որ որդու բանակ զորակոչվելը, նորմալ է, որ հանրության նման լայն ուշադրության է արժանանում, պատասխանեց. «Երևի առաջին անգամ է, որ լայն ուշադրության է արժանում, եթե 10-րդը լիներ հանրության առանձնակի ուշադրության չէր արժանանա»:
 
 
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքը գիտի, որ ընդհանուր կանխավարկածը կա, որ կոռուպցիա կա մեծ ծավալների, այդ թվում և ԶՈւ-ում: «Ինչքան կա, այդքան էլ կբացահայտվի»,-ասաց նա:
 
Հարցին, թե ԱԱԾ-ի կողմից բացահայտումները շարունակություն ունենալու են, պատասխանեց, թե ինքը ԱԱԾ-ի առաջ խնդիր չի դրել, որ «գնացեք, խոշոր բացահայտում արեք»: «Ես ասել եմ, որ պետք է լինի օրինականություն»,-ասաց նա:
 
Իսկ թե ինչպես է վերաբերում այն գործողություններին, որ բերման են ենթարկվում, ապա ազատ արձակվում և նորից նույնը, Փաշինյանը պատասխանեց. «Կարող է՝ մի մարդու 10 անգամ բերման ենթարկեն ու բաց թողնեն, մեկին էլ մի անգամ բերման ենթարկեն և բաց չթողնեն. դա որոշվում է օրենքի շրջանակում»:
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձեռնմխելի մարդիկ ՀՀ-ում չկան: «Իսկ ովքեր էլ կան, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց հաղթահարելու դրույթը մշակված է օրենքով, և մենք ԱԺ-ում նման մի դեպք տեսել ենք»,-ասաց նա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը