ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ


ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

  • 21-07-2018 12:42:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
 
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի առթիվ՝ կարևորելով գերատեսչության առանցքային դերը՝ դիվանագիտական դաշտում Արցախի շահերը լիարժեքորեն ներկայացնելու և պաշտպանելու գործում։ Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում հաստատված հարաբերություների շուրջ՝ նշելով  տարբեր երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում Արցախի ներկայացվածությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարբեր մակարդակներով Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
 
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին օրենսդիր մարմնի գործունեությանն ու խորհրդարանական և միջկուսակցական արտաքին կապերին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play