Յուրի Խաչատուրովը եկավ ՀՔԾ. Նա կհարցաքննվի մարտի 1-ի գործով. 168.am․ տեսանյութ


Յուրի Խաչատուրովը եկավ ՀՔԾ. Նա կհարցաքննվի մարտի 1-ի գործով. 168.am․ տեսանյութ

  • 26-07-2018 16:58:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



168.am Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
 
Ի պատասխան՝ նա դրական պատասխան տվեց:
 
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ որպես կասկածյալ կներգրավվեք այդ գործում, նա պատասխանեց, որ նման մտավախություն չունի:
 
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:
 
Հիշեցնենք, որ այժմ ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը