Սամվել Բաբայանի գրասենյակի արձագանքը «դեղին» լրատվամիջոցի կեղծ լուրին


Սամվել Բաբայանի գրասենյակի արձագանքը «դեղին» լրատվամիջոցի կեղծ լուրին

  • 28-08-2018 13:11:11   |   |  Հասարակություն

 
Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա  Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը հրահրում է խժդժություններ ընդդեմ Բակո Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի ապագա ղեկավարի դերում:  
 
Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս ամենը կարդալուց կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ փողկապակցված քաղաքական տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա: 
 
Միակ ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել  Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել  նշված  հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ):  
 
Ինչ վերաբերում է Բաբայանի հետագա անելիքներին և ծրագրերին, ապա այդ մասին նա շատ շուտով անպայման կտեղեկացնի սոլիդ և լուրջ  ԶԼՄ-ների  միջոցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play