Սեպտեմբերի 23-ին Երեւանում կբացվի իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանի ցուցահանդեսը<br />


Սեպտեմբերի 23-ին Երեւանում կբացվի իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանի ցուցահանդեսը

  • 16-09-2010 13:42:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանին եւ իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել էլ Իրաքի հայ համայնքի կրթական, մշակութային խնդիրներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ Երեւանի պատմության թանգարանում կազմակերպել Ա.Օհանեսյանի գործերի ցուցահանդեսը, որի բացումը կկայանա սեպտեմբերի 23-ին: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հայրենիքում կազմակերպվող անդրանիկ ցուցահանդեսին Ա.Օհանեսյանը կներկայացնի Իրաքից Հայաստան տեղափոխած 35 ստեղծագործություն (գծանկար), որոնք վերաբերում են Հայոց Ցեղասպանությանը եւ Իրաքի մշակույթին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play