Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվել է հակասիոնիստական կենտրոնի վրա


Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվել է հակասիոնիստական կենտրոնի վրա

  • 03-10-2018 23:55:46   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
 
 
 
Ֆրանսիան, ըստ էության, Իրանի հարցում երկդիմի քաղաքականություն է վարում: Այդ պետությունը մի կողմից, ելնելով իր և համաեվրոպական տնտեսական շահերից, ինչպես նաև անվտանգության հրամայականից, դեմ է գնում ԱՄՆ-ի և Իսրայելի կամքին` գոնե այս պահին դեռ չհրաժարվելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված միջազգային համաձայնությունից` Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ), մյուս կողմից այդ նույն Իսրայելին ու նրա ավագ եղբորը` ԱՄՆ-ին, հաճոյանալու և սիրաշահելու, իր հանդեպ նրանց բարկությունը համար կատարում է շատ որոշակի հակաիրանական քայլեր: Թերևս միայն այս կերպ է հնարավոր բացատրել Ֆրանսիայի ոստիկանության երեկվա հատուկ գործողությունը:
Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ առավոտյան գրոհելով մուսուլմաններին պատկանող «Զահրա»-ի անվան միության գրասենյակի և միության անդամների բնակարանների վրա, ձերբակալել է 11 մարդու: «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ֆրանսիայի ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ գրոհելով Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի մոտ գտնվող մուսուլմանների միության գրասենյանի և նրա անդամների բնակարանների վրա, ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո խուզարկել է միության անդամների տները:
Այնուհետ Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշել է, որ ձերբակալել է երկու իրանցիների և արգելափակել Իրանի անվտանգության նախարարության  ակտիվները: «Զահրա»-ի անվան իսլամական միությունը հայտնի է որպես հակասիոնիստական գործողություններ իրականացնող կենտրոն: Ֆրանսիայի ոստիկանությունը պնդելով, որ այդ միության անդամները ինչ-որ  կապ ունեն Իրանի հետ, ձերբակալել է նրանցից մի քանիսին:
Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին արձագանքելով Ֆրանսիայի վերոնշյալ քայլին, զգուշացրել է Թեհրան-Փարիզ հարաբերությունների խափանմանն ուղղված ջանքերի կապակցությամբ և Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել իրատես լինել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:
Ձերբակալվածներից մեկը դիվանագետ է: Բահրամ Ղասեմին հերքելով իրանցի դիվանագետին վերագրված մեղադրանքները և բողոքելով վերջինիս ձերբակալման դեմ, պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play