Ամփոփվել է 14-րդ ամենամյա ԴիջիԹեքը


Ամփոփվել է 14-րդ ամենամյա ԴիջիԹեքը

  • 10-10-2018 17:54:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
14-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացվել է բիզնեսը՝ բիզնեսի (B2B), բիզնեսը՝ հաճախորդի (B2C), բիզնեսը՝ կառավարության (B2G) համար բազմաթիվ ծառայություններ, նորարար կրթության հնարավորություններ և մի շարք սեմինարներ: ԴիջիԹեք 2018-ը միավորել է ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերությունների ու ծրագրերի և մոտ 80 հազար այցելուների: Այս տարի ցուցահանդեսն առանձացավ նաև գործարար կապերի հաստատման արդյունավետությամբ:
 
«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենախոշոր ու սպասված տեխնոլոգիական միջոցառումներից է: Այս տարի ի պատիվ Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի` ԴիջիԹեքը երկարաձգվել է մեկ օրով, որպեսզի գագաթաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական համաժողովի հյուրերն ու ներկայացուցիչները նույնպես ծանոթանան ԴիջիԹեքում ներկայացված տեղական ու միջազգային ընկերությունների տեխնոլոգիական ու նորարար լուծումներին: Պատվիրակության կազմում էր նաև ֆրանսիացի ճարտարագետ-գիտնական, դեյտագրամների գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներ Լուի Պուզանը: Նա խոստովանել է, որ տպավորված է հայկական ընկերությունների աշխատանքով, մասնավորապես նրան հաճելիորեն զարմացրել են հայկական ընկերությունների՝ ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը և աշխարհին համահունչ քայլելու ձգտումը։ ԴիջիԹեքի հյուրերին հատկապես զարմացրել է հայ աշակերտների ստեղծարար միտքը։
ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրել է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, մեկնարկել է Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: WCIT 2019-ին Երեւան կժամանեն ՏՀՏ եւ գործարար ոլորտի շուրջ 2000 պատվիրակներ աշխարհի բոլոր ծայրերից:
ԴիջիԹեքի շրջանակում անցկացվել է նաև Եվրասիական թվային պլատֆորմներ միջազգային ամենամյա մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հաղթողներ են ճանաչվել Earlyone, Kamurj, «Արմաթ» համահայկական կրթական ցանց և Shadowmatic ծրագրերը, որոնք հոկտեմբերի 22-24-ը կմասնակցեն մրցույթի եզրափակչին, իսկ հաղթողները կարժանանան ֆինանսական ներդրումների: 
ԴիջիԹեք ցուցահանդեսն իրականացվում է 2005 թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play