Հայ – ռուսական գործարար կապեր


Հայ – ռուսական գործարար կապեր

  • 25-10-2018 15:35:08   | Հայաստան  |  Տնտեսություն

 
   Հայաստանի թիվ մեկ բիզնես գործընկերը այսօր Ռուսաստանն է, և բնականաբար տնտեսական կապերը ծավալելու և զարգացնելու առաջնային նախապայմաններից է գործարար կառույցների համատեղ գործակցությունը: Այդ տրամաբանության շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կառույցի նախագահ Ալեքսեյ Ռեպիկի անունից կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ, Հայաստանում գործարար-դեսպան Արթուր Սողոմոնյանը վավերացրեցին համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների և ձեռներեցների միջև գործնական շփումների հաստատմանը և ընդլայնմանը: 
   Մասնավորապես կհամագործակցեն տոնավաճառների, ցուցահանդեսների, սեմինարների, սիմպոզիումների, կոնֆերանսների, գործարար շրջանակների հանդիպումների և այցերի կազմակերպմանը: Հուշագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն նպաստավոր պայմաններ ստեղծելու հատկապես Ռուսաստանում հայ գործարարների ակտիվ մասնակցությանը ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ նոր շուկաներ գտնելու ակնկալությամբ: 
   Կողմերը մշակելու և ստեղծելու են ճկուն տեղեկատվական բազա նոր գործարար կապեր հաստատելու՝ ժամանակին իրազեկ պահելով օրենսդրական և այլ փոփոխությունների ու նորույթների վերաբերյալ: 
   ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում ետհեղափոխական փուլում նոր իրավիճակի և համագործակցության նոր մտածողության մասին. հատկապես այսօր հայ գործարարը մեծ առաքելություն ունի դրսում ակտիվանալու և ներդրումային ծրագրեր բերելու Հայաստան:
   Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զորակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:
    ՀԱԳՄ լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play