Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ


Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

  • 15-11-2018 10:22:21   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:
Նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play