«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը Վայոց Ձորի մարզում<br />


«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը Վայոց Ձորի մարզում

  • 27-07-2010 18:52:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՂԵԳՆԱՁՈՐ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» 4-րդ համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Կատարողական արվեստի օրեր»-ի մասնակիցները հուլիսի 26-ին այցելեցին Եղեգնաձոր, որտեղ հանդես եկան «Բարեկամության համերգ»-ով: Համերգին մասնակցում էին Սոչիի «Նաիրի» եւ Վոլգոգրադի «Արտույտ» պարային համույթները, Վայոց Ձորի մարզի «Սալմաստ», «Եղեգնաձոր», «Տարոն» պարային եւ ազգագրական համույթները, Սյունիքի մարզի «Սիսուան» պարային համույթը, ԼՂՀ-ի «Քնար» ժողգործիքների համույթը, ինչպես նաեւ անհատ կատարողներ Վրաստանից եւ Կրասնոյարսկից: Համերգին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, այլ պաշտոնատար անձիք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play