Շարունակվելու է Աֆղանստանին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցության ցուցաբերումը<br />


Շարունակվելու է Աֆղանստանին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցության ցուցաբերումը

  • 21-07-2010 15:56:00   | Աֆղանստան  |  Քաղաքական
ՔԱԲՈՒԼ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 20-ին Քաբուլում կայացել է Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը եւ ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ: Հավաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 70 պետությունների եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ԵՄ-ի Բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հավանության արժանացրին «Աֆղան կառավարության նորացված հանձնառությունը աֆղան ժողովրդին, միջազգային հանրության նորացված հանձնառությունը Աֆղանստանին» կոմյունիկեն: Աֆղան ժողովրդին եւ միջազգային հանրությանը հղված ուղերձում նշվում է, որ չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին` երկարատեւ հեռանկարում շարունակվելու է երկրին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցության ցուցաբերումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական