Անթիլիասում հրատարակվել է “Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920) գիտաշխատությունը։
Մեծի Տանն Կիլիկիոյ “Խաչիկ Պապիկյան հիմնադրամ”-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած “Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)” գիտաշխատությունը։Մենագրությունում առաջին անգամ ամփոփ կերպով ներկայացվել են ազգային պետական շինարարության գործընթացում իրականացված միջոցառումները կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում։ Հատորը խմբագրել է Շահան Գանտահարյանը։