Գնացքն այլևս գնացել է: Հեղափոխություն չի եղել և այլևս չի լինելու․ Քաղաքագետ


Գնացքն այլևս գնացել է: Հեղափոխություն չի եղել և այլևս չի լինելու․ Քաղաքագետ

  • 11-06-2019 09:38:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․

"Անիմաստ է կարծելը թե իշխող ուժը դասեր է քաղելու Աբովյանի իր խայտառակ պարտությունից: Նրանք դա ներկայացնելու են որպես իրենց հաստատած ժողովրդավարության հաղթանակ` հետևաբար և սեփական հաղթանակ: Հայոց պատմության մեջ ընդունված և հաղթանակ համարվող մի բան, որ միայն բարոյական, բայց ոչ գործնական դաշտում է նվաճում: Վարդանանց և ապրիլյան պատերազմները դրա վկայությունն են: Երկու դեպքում էլ պարտվել ենք, բայց ներկայացրել որպես նվաճում:

 
Իրականում այս իշխանական ուժը, ինչպես որ զգուշացնում էինք նախկինում` քաղում է իր տգիտության և հանցավոր անգործության պտուղները:
 
Աբովյանի ընտրություններում հաղթանակ է տարել ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը, այլ` ավատատիրական` ֆեոդալական համակարգը: Այն համակարգը, որը ժողովրդի` իրեն տրված լիազորություններից ավելի բարձր գնահատեց Փաշինյանը` հեղափոխական շրջանում նախ հենվելով դրա վրա, իսկ ապա և ընտրությնների շեմին քաղաքական նոր ուղեգիր տալով դեպի իբրև թե «նոր Հայաստան»:
 
Չկա նոր Հայաստան: Կա քաղաքականապես տգետ, մեծամիտ ու կուրացած իշխանություն, որ սեփական փլատակների տակ թաղելու է նաև Նոր Հայաստանի բոլոր հույսերը:
 
Գնացքն այլևս գնացել է: Հեղափոխություն չի եղել և այլևս չի լինելու:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play