Հայաստանում աշխատանքի ընթացքում վնաս ստացած աշխատողների փոխհատուցման իրավունքի ոլորտում ընդհանուր պատկերը հակասական է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանում աշխատանքի ընթացքում վնաս ստացած աշխատողների փոխհատուցման իրավունքի ոլորտում ընդհանուր պատկերը հակասական է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-06-2019 14:54:36   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում աշխատանքի ընթացքում մասնագիտական հիվանդություն կամ խեղում ստացած աշխատողների փոխհատուցման իրավունքի իրացման ոլորտում ընդհանուր պատկերը հակասական է: 
 
Նման եզրահանգում արել են «Արազա» ԲՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացրել է մոնիթորինգ: 
 
Ինչպես հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արազա» ԲՀԿ-ի նախագահ Թամարա Աբրահամյանը, մոնիթորինգն իրականացվել է բացահայտելու աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում աշխատողի արդար իրավունքի իրացման համար առկա խոչընդոտները, աշխատանքի ընթացքում վնաս կրած անձանց նկատմամբ գործատուի նյութական պատասխանատվության առաջացման դեպքում դատական և արտադատական մեխանիզմների արդյունավետության վրա ազդող գործոնները, մշակել դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները, նաև բարձրացնել հանրային իրազեկվածության և վստահության մակարդակն աշխատող-գործատու փոխհարաբերությունների ոլորտում արդարադատության հասանելիության առումով: 
 
Ըստ նրա՝ մոնիթորինգն իրականացվել է թիրախային կազմակերպություններում, ինչպիսիք են Հանրային պաշտպանի գրասենյակը, արհմիությունները, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակները, իրավապշտպան ՀԿ-ները: 
 
«Ի սկզբանե ենթադրում էինք, որ հանրային իրազեկվածության կարիք էլ կլինի, բայց մեր հետազոտությունների, փորձագիտական հարցումների, ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում առավել ևս համոզվեցինք, որ հանրային իրազեկվածության լուրջ խնդիր ունենք»,- նկատեց Թ. Աբրահամյանը: 
 
Ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանն էլ ընդգծեց, որ հակասական պատկեր է նաև կայացված դատական վճիռների առումով, երբ աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողը փորձել է իրավական ճանապարհով փոխհատուցում ստանալ գործատուից: 
 
Նրա խոսքերով՝ կան դեպքեր, երբ դատարանը բավարարել է վնաս կրած աշխատողի հայցը, կան դեպքեր էլ, երբ չի բավարարել, և անգամ մասնագիտական հանրությունը չի կարողացել հասկանալ, թե ինչ հիմքով են կայացվել այդ հակասական որոշումները: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play