Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը


Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

  • 17-07-2019 10:04:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին, երկարատև հիվանդությունից հետո, 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, գործընկերներին և վարպետի գործը գնահատող հազարավոր երկրպագուներին: 
 
Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Կիսլավոդսկում: 1969-73 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973 թվականից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն. Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ. Գորկու «Հատակում», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին», «Նահապետ», «Քարե հովիտ», «Լիրիկական երթ», «Դեռ ապրում ենք», «Արյուն», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Լռության սիմֆոնիա», «Չգրված օրենք», «Սիրո աստղ», «Սիրո գործակից» և այլն: 2010 թվականից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստանովելներում:
 
2017 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման և ՀԹԳՄ ոսկե մեդալի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play