Փաշինյան-Թրամփ հանդիպումը մեր օրակարգի մշտական հարց է. Զոհրաբ Մնացականյան
22-08-2019 13:44:18 | Հայաստան | Հասարակություն
Փաշինյան-Թրամփ հանդիպումը մեր օրակարգի մշտական հարց է:
Այս մասին օգոստոսի 22-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկխոսությունը բարձր մակարդակով այս շրջանում ակտիվացել է:
«Թրանփի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։ Շատ բարձր մակարդակի են։ Միացյալ Նահանգները յուրահատուկ համակարգ է՝ իր բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի հետ հանդիպման, դա օրակարգում կա, կլինի»,- նշեց Զ. Մնացականյանը