Աթենքում հրկիզվել են քաղաքական կուսակցությունների շտաբները<br />


Աթենքում հրկիզվել են քաղաքական կուսակցությունների շտաբները

  • 28-07-2009 17:55:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհայտ անձինք անցած գիշեր Աթենքում հրդեհել են Հունաստանի քաղաքական կուսակցությունների յոթ գրասենյակ, հաղորդել է ոստիկանությունը: Տուժել են կառավարող «Նոր դեմոկրատիա» կուսակցության, ՊԱՍՕԿ ընդդիմադիր սոցիալիստական շարժման եւ ԼԱՕՍ ուլտրա-աջ կուսակցության շրջանային բաժանմունքները: Անհայտ անձինք բոցավառող խառնուրդով շշեր են նետել շենքերի վրա կամ կրակի մատնել գազաբալոններով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգնությամբ: Շենքերին պատճառվել է նյութական վնաս, տուժողներ չեն եղել: Հրկիզումների աշխարհագրությունը ներառում է Աթենքը կենտրոնը, արեւմտյան եւ հյուսիսային արվարձանները, ինչպես նաեւ Պիրեյ նավահանգիստը: Բոլոր հրկիզումները տեղի են ունեցել քսան րոպեի ընթացքում տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտ երեքին: Ոչ ոք չի ստանձնել այդ հարձակման պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play